Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    519
    527

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Համացանց են արտահոսել «Ֆեյսբուքի» օգտատերերի 419 մլն հեռախոսահամարներ

05 Սեպտեմբեր, 2019 13:19
Համացանց են արտահոսել «Ֆեյսբուքի» օգտատերերի 419 մլն հեռախոսահամարներ

Համացանցում է հայտնվել «Ֆեյսբուքի» օգտատերերի հեռախոսահամարների մի քանի հարյուր միլիոնանոց տվյալների բազա: Այս մասին հայտնել է  TechCrunch-ը:

Նշվում է, որ ավելի քան 419 մլն հեռախոսահամարներ, կցված սոցցանցերի օգտահաշիվներին և այդ օգտահաշիվների նույնականացման տվյալները հայտնվել են հասանելի տիրույթում: Նրանցից 133 մլն-ը ԱՄն բնակիչների են պատկանում, 50 մլն-ը՝ Վիետնամի, 18 մլն-ը՝ Մեծ Բրիտանիայի: TechCrunch-ում նկատել են, որ տեղեկատվությունը կարող է հեշտացնել սփամի ուղարկումը հեռախոսների և հաշիվների սեփականատերերին:

Իր հերթին, «Ֆեյսբուքում» կարծում են, որ բազան հավաքվել է օգտատերերի հեռախոսահամարների որոնողական համակարգի օգնությամբ, որն ապաակտիվացվել էր 2018թ. ապրիլին:

Հիշեցնենք, որ 2018թ. մարտին սոցցանցը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ հայտնի էր դարձել 87 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսքի մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին