Կարևոր իրադարձություններ

Անտառային ուժգին հրդեհ Է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում

05 Սեպտեմբեր, 2019 12:50
Անտառային ուժգին հրդեհ Է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում

Անտառային ուժգին հրդեհ Է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում, իշխանությունները խոսում են հրկիզման մասին:

Անցյալ տարի այս նույն շրջանում կրակ ճարակ Էր դարձել Մատի փոքր քաղաքը, որտեղ զոհվեց 100 մարդ:

Հրդեհը Նեո Մակրիում սկսվել Է գիշերվա ժամը 2:17-ին, հրդեհաշիջման համար ուղարկվել են 98 հրշեջ եւ 35 մեքենա, հետիոտն հրշեջների ջոկատներ, միացել են նաեւ կամավորները: Այդ մասին հայտնել Է հրշեջ ծառայությունը: Լույսը բացվելուն պես հրդեհաշիջմանը միացել Է օդուժը՝ երեք հրշեջ ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ, ինչպես նաեւ գործողությունների կոորդինացման ուղղաթիռ: Հրդեհն սկսվել Է սուրբ Եփրեմի հայտնի վանքից ոչ հեռու: Կրակը տներին չի սպառնում, սակայն մի խումբ բնակիչների տարհանել են:

Վերջին ինն օրվա ընթացքում սա արդեն յոթերորդ հրդեհն Է շրջանում: Նշվում Է, որ եղել Է բռնկման երկու օջախ՝ միմյանցից 500 մետր հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին