Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում

05 Սեպտեմբեր, 2019 11:22
Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան 15 տան բնակիչներ, ամուսիններ Խաչատրյանները, ովքեր զբաղվում են հողագործությամբ և մանկավարժությամբ, առավոտյան անակնկալի են եկել, երբ այցելել են իրենց հողամաս ու այնտեղ ականատես եղել մի իսկական սպանդի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Մեր ուժերով ձեռք էինք բերել 80 հավ, 40 բադ, 50 ղազ, 27 հնդկահավ ու փորձում էինք այդ ամենով մեր ընտանիքի հոգսերը հոգալ, մտածում էինք, կհասնենք նրան, որ կամաց-կամաց կավելացնենք թռչունների թիվը:

ԻՆչպես ամեն օր, այսօր նույնպես ամուսինս առավոտ 6-ի կողմերը եկել է կեր տալու, որից հետո վերադարձավ տուն ու կարճ ժամանակ անց դիմացի բարձրահարկ շենքից մեզ տեղեկացրին, որ հողամասից ձայներ են լսվում: Շնչակտուր հասանք տեղ ու ականատես եղանք էս վիճակին. թե ինչպես են հողամասի տարբեր անկյուններում սատկել հավերը, բադերը, ղազերը հնդկահավերը: Մեծ մասը թափելու են արդեն՝ ոչ պիտաի:

Վիրավորներն էլ հաստատ չեն ապրի: Մեր հաշվարկներով կրել ենք մոտ 1,5 մլն դրամի վնաս»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն էլ ասում էին. «Խնդրում ենք թաղապետարանին, քաղաքապետարանին մի բանով օգնեն, որպեսզի էս ընտանիքը կարողանա գոյատևել ու նորից շարունակեն իրենց գործը: Եթե բարի մարդիկ կլինեն, գոհ կլինենք որ օգնեն ուզում ենք հավատալ որ Արաբկիրի թաղապետարանը նույնպես օգնության ձեռք կմեկնի:

Ընտանիքի հայրը երկար տարիներ իր պարտքն է տվել պետության նկատմամբ: Տղան էլ Ապրիլյանի մասնակիցներից է եղել: Էն ամենաթեժ պոստերում իր զինակից ընկերների հետ մեր անդորրն է պահել: Խնդրում ենք Երևանի քաղաքապետին ու թաղապետին, որպեսզի հնարավորության սահմաններում սատար կանգնեն: Ճիշտն ասած, ուզում ենք նաև հավատալ, որ թաղապետը մի բան կանի:

Եթե նա մեր փողոցում սկսել է ասֆալտապատման աշխատանքեր կատարել, ինչը 30 տարուց ավել չի արվել, նույնիսկ կատակում էին, ասելով՝ Երևի էս մեր փողոցո իշխանությունների համար համարվում է գլոբուսից դուրս, ապա ուզում ենք հավատալ, որ թաղապետը օգնության ձեռք կմեկնի»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին