Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Հակոբ Հակոբյանի գործերը լավ չեն․ «Ժողովուրդ»

05 Սեպտեմբեր, 2019 10:35
Հակոբ Հակոբյանի գործերը լավ չեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին պատկանող ընկերություններից մեկը զգալի նվազեցրել է հարկային վճարումները։ Խոսքը «Սեւան-Արփա» ընկերության մասին է։ Ինչպես հայտնի է, Հակոբյանի ընտանիքը բաժնեմասեր ունի նաեւ «Արփա-Սեւան» ընկերությունում։ Բայց, չնայած սրան, տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում։ Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 410 մլն 685 հազար դրամի հարկ ու տուրք։

Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերության կատարած հարկային վճարումները կազմել էին 607 մլն 261 հազար դրամ։ Նույն կարգավիճակում է նաեւ նախկին պատգամավորի մյուս ընկերությունը՝ «Բազենք»-ը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Բազենք» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 109 մլն 964 հազար դրամ, մինչդեռ 2018-ին այս ընկերության վճարած հարկերը կազմել են 127 մլն 216 հազար դրամ: Նշենք, որ «Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սեւան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» ՀԷԿ-ը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին