Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Ազգային ռազմավարության մշակման շրջանակում ԱԽ քարտուղարը հանդիպում կունենա ԱԺ ներկայացուցիչների հետ. «Ժողովուրդ»

05 Սեպտեմբեր, 2019 10:06
 Ազգային ռազմավարության մշակման շրջանակում ԱԽ քարտուղարը հանդիպում կունենա ԱԺ ներկայացուցիչների հետ. «Ժողովուրդ»

«Հայաստանի ազգային ռազմավարության մշակման շրջանակներում առաջիկայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ծրագրում է հանդիպել նաև Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորները դժգոհել էին, որ նոր ռազմավարության մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբում իրենք չկան: Եվ, ահա, երեկ այդ առնչությամբ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Մենք պլանավորում ենք հանդիպում: Կարծում եմ՝ շուտով հանդիպում կլինի խմբակցությունների ղեկավարների կամ այլ մակարդակով: Հիմա մտածում ենք՝ ինչ մակարդակով», – նշեց նա:

Շատ մանրամասներ չհայտնելով` Գրիգորյանը նշեց, որ ռազմավարության մեջ ամրագրված է լինելու 2018 թվականի հեղափոխության արժեքներն ու սկզբունքները, ինչը, որպես առաջնահերթություն, նախատեսել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Բոլոր ուղղություններով, բոլոր արժեքները, որոնք հայտարարվել են, և որոնք մեր կառավարման համակարգն արդյունավետ կաշխատի, այդ առնչությամբ ակտիվ աշխատելու ենք», – նշեց նա: Այլ մանրամասներ` ռազմավարության բովանդակության հետ կապված, Արմեն Գրիգորյանը չցանկացավ բացահայտել՝ նշելով, որ քննարկումներն ակտիվ ընթանում են: Հավելենք, որ Հայաստանի ազգային ռազմավարության մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի հունիս-հուլիս ամիսները»»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին