Կարևոր իրադարձություններ

Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկում

04 Սեպտեմբեր, 2019 19:50
Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկում

2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 8.7% և 2.7% գնանկումը:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.3%,իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 8.7% գնանկում:

2019թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 0.4%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին