Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳ նախարարությունը` Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի մասին

04 Սեպտեմբեր, 2019 17:32
ՌԴ ԱԳ նախարարությունը` Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի մասին

ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը:

«Ես կարծում եմ, որ հարցը պետք է լուծել նման հարցերի համար գոյություն ունեցող ձևաչափերով, դրանք կան: Չեմ կարծում թե իմ կողմից լրացուցիչ քաղաքական գնահատականի անհրաժեշտություն կա: Մենք ունենք գործող մեխանիզմներ, կան համանախագահներ: Նրանք անհրաժեշտության դեպքում կարող են գործի դնել համապատասխան մեխանիզմները կողմերին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքերով, եթե կողմերը որևէ հարց լուծելու համար ունեն օրինակ Ռուսաստանի աջակցության անհրաժեշտությունը, հարցը կարելի է լուծել երկկողմ հիմքով դիվանագիտական ուղիներով:

 

Լրահոս

Դիտել ավելին