Կարևոր իրադարձություններ

Քարաթափում Մեղրի տանող ավտոճանապարհի 97-րդ կմ-ին

04 Սեպտեմբեր, 2019 17:06
Քարաթափում Մեղրի տանող ավտոճանապարհի 97-րդ կմ-ին

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները քարերից մեկը (մոտ 0.2 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, և «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հեռացրել մյուս քարը (մոտ 0.5 խմ):

 

Լրահոս

Դիտել ավելին