Կարևոր իրադարձություններ

Օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը սպառողական շուկայում կազմել է 0.6%

04 Սեպտեմբեր, 2019 13:46
Օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը սպառողական շուկայում կազմել է 0.6%

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. օգոստոսին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում :

Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում (-0.3%), ինչպես նաև կապի (-0.1%) և հանգստի ու մշակույթի ոլորտներում (-1.1%):

2019թ-ի օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ 4.5%-ով գնաճ է արձանագրվել ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբերում, ինչպես նաև՝ հագուստ և կոշիկի ապրանքախմբում՝ 8.6%-ով:

2019թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 0.4%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին