Կարևոր իրադարձություններ

«Դորիան» փոթորիկը կանցնի Ֆլորիդայի ու Ջորջիայի նահանգների ծովեզերքով

04 Սեպտեմբեր, 2019 12:56
«Դորիան» փոթորիկը կանցնի Ֆլորիդայի ու Ջորջիայի նահանգների ծովեզերքով

«Դորիան» փոթորիկը, որն առաջացել Է Ատլանտյան օվկիանոսում, կանցնի Ֆլորիդայի եւ Ջորջիայի նահանգների ափամերձ շրջաններից վտանգավոր մոտիկությամբ եւ այնուհետեւ կշարժվի Հարավային Կարոլինայի ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցում Է վայրկյանում 49 մետրը: Փոթորիկը գտնվում Է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ) մոտավորապես 150 կիլոմետր արեւելք ընկծ շրջանում: Այն շարժվում Է հյուսիսարեւմտյան ուղղությամբ՝ վայրկյանում շուրջ 3 մետր արագությամբ:

Կենտրոնի գնահատումներով՝ առաջիկա օրերի ընթացքում «Դորիան» փոթորկի Էպիկենտրոնը կանցնի Ֆլորիդայի, ինչպես նաեւ Ջորջիայի ծովեզերքից վտանգավոր մոտիկությամբ: Այդ նահանգներում կա հեղեղումների սպառնալիք, կենտրոնի գնահատումներով՝ սաստիկ քամին եւ մրրիկները կարող են սպառնալիք ներկայացնել տեղի բնակիչների համար: Սեպտեմբերի 5-ին փոթորիկը կգտնվի Հարավային Կարոլինայի, ինչպես նաեւ Հյուսիսային Կարոլինայի ափի մերձակյաքում: Բոլոր չորս նահանգների տարածքում գործում Է արտակարգ դրության ռեժիմ, որոշ շրջանների բնակիչների տարահանում Է կարգադրված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին