Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    519
    527

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ին առաջարկվել է «Դատալեքսից» հանել սեռական բռնության ենթարկվածների անունները

04 Սեպտեմբեր, 2019 10:27
Հեղինակ՝ Թագուհի Թովմասյան
ԲԴԽ-ին առաջարկվել է «Դատալեքսից» հանել սեռական բռնության ենթարկվածների անունները

Սեռական բռնության ենթարկվածների անունները «ԴատաԼեքսում» գրելն իրավունքների ոտնահարում է:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես հայտնի է, Հայաստանի դատական տեղեկատվական համակարգը ինֆորմացիայի բաց աղբյուր է, որտեղ կարելի է որոնել ու գտնել դատական ամենատարբեր գործերի մասին տեղեկություններ: Իհարկե, թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր ու անփոխարինելի գործոններ են, բայց դրանք չպետք է դառնան մարդու իրավունքների ոտնահարման համատարած դրսեւորման առիթ կամ պատճառ: 

Օրինակ՝ «ԴատաԼեքս» ("DataLex") տեղեկատվական հարթակում տեղադրված են գործեր այն մասին, թե ինչպես է այս կամ այն զինվորը սեռական բռնության կամ ոտնձգության ենթարկվել բանակում: Ու այս հրապարակայնությունը սեռական բռնության ենթարկված տուժողներին դարձնում է կրկնակի տուժածներ: 

Այս առիթով գրություն եմ ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ խնդրելով զինվորներին ու, ընդհանրապես, սեռական ոտնձգության ենթարկված անձանց գործերով տուժողների անձնական տվյալները փակել՝ թողնելով անվան եւ ազգանվան առաջին տառերը:

Կից ներկայացնում եմ գրությունը՝ հույսով, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա»:

Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան-ի լուսանկարը:

Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան-ի լուսանկարը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին