Կարևոր իրադարձություններ

48–ամյա մի կին ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհի» վաճառողին. Shamshyan.com

04 Սեպտեմբեր, 2019 10:18
48–ամյա մի կին ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհի» վաճառողին. Shamshyan.com

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, Խորենացու փողոցի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի մոտ Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Ս.-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի գազային ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի վաճառող, Երևանի 31-ամյա բնակիչ Սեյրան Պ.-ի «հարցերը լուծել»:

Այդ ամենը նկատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու պահպանության բաժնի հրամանատար Կարեն Վ.-ն , ով կարողացել է Աննա Ս.-ին հանդարտեցնել, որից հետո բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Նշվում է, որ Աննա Ս.-ն աշխատում է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր:

 

Լրահոս

Դիտել ավելին