Կարևոր իրադարձություններ

Նոր շոուներ՝ աշնանը. Արման Սահակյանի գործունեությամբ սկսել են զբաղվել ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն. «Փաստ»

04 Սեպտեմբեր, 2019 09:14
Նոր շոուներ՝ աշնանը. Արման Սահակյանի գործունեությամբ սկսել են զբաղվել ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն. «Փաստ»

«Փաստ» թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արման Սահակյանի (Սովրանոյի Արման) գործերը այնքան էլ լավ չեն: Նրա գործունեությամբ սկսել են զբաղվել ինչպես ՊԵԿ-ը, այնպես էլ ԱԱԾ-ն:

Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում արդեն կա հարուցված քրեական գործ, իսկ ԱԱԾ-ն զբաղվում է նրա ֆուտբոլային գործունեությամբ: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը, բացի բազմաթիվ բիզնեսներից, հանդիսանում է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:

Այնպես որ, աշնան ամիսներին, կարծես, նոր շոուների պակաս մեր հասարակությունը չի ունենալու»:

 

Լրահոս

Դիտել ավելին