Կարևոր իրադարձություններ

Հավանաբար ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը կնշանակվի ԳՇ պետի պաշտոնում՝ Արտակ Դավթյանի փոխարեն, վերջինս էլ կփոխարինի Մովսես Հակոբյանին.«Ժողովուրդ»

04 Սեպտեմբեր, 2019 08:18
Հավանաբար ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը կնշանակվի ԳՇ պետի պաշտոնում՝ Արտակ Դավթյանի փոխարեն, վերջինս էլ կփոխարինի Մովսես Հակոբյանին.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: 

Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնա­րավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը՝ զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշ­տոնին: Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր ՀՀ նախագահին, հիմա դարձել է ՊՆ-ին կից: 

Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը և ձգձգման պատճառն է: Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջևանցի է, և ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրև, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց: 

Բայց Գասպարյանը լուրջ և բազմափորձ զինվորական է և մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին