Կարևոր իրադարձություններ

Այսօր հրապարակվելու է Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումը.«Հրապարակ»

04 Սեպտեմբեր, 2019 07:57
Այսօր հրապարակվելու է Քոչարյանի դիմումի վերաբերյալ  ՍԴ որոշումը.«Հրապարակ»

Երեկ ՍԴ-ում քննվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը որոշելու հետ։ Խոսքը ՔԴՕ 35-րդ եւ 135-րդ հոդվածների մասին է։

Երեկ գործի քննությունը կրկին ուղեկցվեց երկու ճամբարի բաժանված քաղաքացիների ակցիաներով՝ Քոչարյանի ազատությունը եւ նրա կալանքը պահանջող։ Կրկին երկու բանակները միմյանց ուղղված ռեպլիկներ արձակեցին, բայց ոստիկանների ներկայությունը, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարներին, կանխեց տխուր զարգացումները։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին հայտնեց, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ օրվա երկրորդ կեսին: Սակայն քիչ հավանական է, որ ՍԴ-ն համարձակվի իշխանական կամքին հակառակ որոշում կայացնել

 

Լրահոս

Դիտել ավելին