Կարևոր իրադարձություններ

Դատարանը քիչ առաջ կալանավորեց 1-ամյա երեխային սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա մորը

03 Սեպտեմբեր, 2019 21:26
Դատարանը քիչ առաջ կալանավորեց 1-ամյա երեխային սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա մորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորել է Գյումրիում 1-ամյա երեխային սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա մորը:

Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմինի միջնորդությունը:

20-ամյա կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի 1-ին հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանը: Վերջինս մեր զրույցում մանրամասնեց, որ ըստ կնոջ ցուցմունքի՝ նա նման քայլի է գնացել սոցիալական խնդիրների պատճառով: Պատմել է նաեւ, որ նույնիսկ զարդերն է վաճառել երեխային խնամելու համար: Մեղադրյալը պատմել է, որ ինքն է տարել եւ երեխային դրել աղբամանը:

«Նշել է, որ հեռանալիս երեխայի ձայնը լսել է, բայց ետ չի գնացել»,- մեր զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազի տեղակալը:

Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր օգոստոսի 31-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում: Նախնական տեղեկությունների համաձայն, երեխայի մայրը փոքրիկի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավեններով կապել, բերանը լաթի կտոր է մտցրել եւ կենդանի վիճակում դրել Շիրակացի փողոցի աղբարկղի մեջ: Այդտեղից էլ աղբահավաք մեքենան երեխային հասցրել է քաղաքային աղբանոց, որտեղ եւ դին հայտնաբերվել է: 

Իրավապահները նույն օրը հայտնաբերել եւ ձերբակալել էին երեխայի մորը:

Թեւե երեխայի մայրը պնդել է, որ սպանության պատճառը սոցիալական խնդիրներն են եղել, Շիրակի մարզպետարանի պաշտոնյան մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ընտանիքը միանշանակ սոցիալական խնդիրներ չի ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին