Կարևոր իրադարձություններ

Եթե Լևոն Քոչարյանը ճնշումների մասին տեղեկություն ունի, թող դիմի իրավապահներին. Ալեն Սիմոնյան

03 Սեպտեմբեր, 2019 19:35
Եթե Լևոն Քոչարյանը ճնշումների մասին տեղեկություն ունի, թող դիմի իրավապահներին. Ալեն Սիմոնյան

Եթե Լևոն Քոչարյանը դատարանների վրա ճնշումների մասին տեղեկություն ունի, թող դիմի իրավապահ մարմիններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի այն հայտարարությանը, որ պետության ղեկավարի մակարդակով դատարանների վրա ճնշումներ են գործադրվում։

«Եթե նման ճշումների մասին տեղեկություններ ունի, թող դիմի իրավապահ մարմիններին։ Ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական մարմնի ներկայացուցիչ եմ, կարող եմ քաղաքական գնահատական տալ, իսկ դա կարծում եմ՝ տվել է հանրությունը թե՛ ընտրությունների միջոցով, թե՛ վարչապետի բարձր մակարդակով և գնահատական է տվել Քոչարյանի ցածր, կարելի է ասել, գոյություն չունեցող վարկանիշով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանը հայտարարել էր.

«Բոլորս տեսնում ենք այդ ճնշումները, հարցի մյուս կողմն է, թե ով է ենթարկվում, եւ ով է իր մեջ ուժ գտնում, գործում օրենքով, կային դատավորներ, որոնք կայացրեցին որոշումներ, քաջ գիտակցելով, որ դա հեչ հաճելի չի ղեկավարությանը։ Աշխարհում էլ որտե՞ղ եք տեսել երկրի առաջին դեմքի կոչով դատարանների դռներ փակեն»,–ասել էր նա։

 

Լրահոս

Դիտել ավելին