Կարևոր իրադարձություններ

Չելյաբինսկում 22-ամյա հայ երիտասարդի են սպանել

03 Սեպտեմբեր, 2019 18:22
Չելյաբինսկում 22-ամյա հայ երիտասարդի են սպանել

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում սեպտեմբերի 2-ին սպանել են 22-ամյա գործարար Դավիթ Խուդոյանին: Այս մասին հայտնում է chel.kp.ru-ն:

Նշվում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

«Ներկայում քննչական վարչության քննիչները մի շարք գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են հանցագործության մեջ ներգրավված անձին կամ անձանց ձերբակալելուն: Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդա. Չելյաբինսկ»-ը՝ սպանության պահին Դավիթ Խուդոյանի կողքին են եղել նրա երկու ընկերները: Նրանցից մեկի մոտ զենք է եղել, ուստի չի բացառվում այն վարկածը, որ պատահաբար են կրակել երիտասարդի վրա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին