Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

 

Կենդանիների խոշտանգման համար նաև ազատազրկում կսահմանվի. ԲՀԿ առաջարկն ընդունվել է

03 Սեպտեմբեր, 2019 18:18
Կենդանիների խոշտանգման համար նաև ազատազրկում կսահմանվի. ԲՀԿ առաջարկն ընդունվել է

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին` « ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»: Փոփոխությունները վերաբերվում են կենդանիների խոշտանգումների դեպքում քրեական պատասխանատվությանը, գրում է «Առավոտը»:

ԲՀԿ-ի առաջարկով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, կսահմանվի տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝նվազագույնը 1 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով:

«Գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքով ընդամենը տուգանք է նախատեսված քաղաքացիների նկատմամբ նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև 100-ապատիկի չափով, ինչը բավարար չէ պոտենցիալ և գործող սադիստներին կանգնեցնելու համար: Նաև, որպես լրագրող, ուսումնասիրել եմ՝ արդյոք գործող ծիծաղելի տուգանքը պոտենցիալ կամ գործող սադիստներին կանխում է»,- նախագիծը ներկայացնելիս ասել է Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ անընդունելի են սոցիալական ցանցերում օրեցօր հայտնվող տեսանյութերը, որոնք պատմում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

Կառավարությունն ավելի խստացնող տարբերակ է առաջարկել: «Կառավարության առաջաւկով նույն արարքի համար պատիժ է սահմանվում, եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրմամբ, այդ թվում՝ համացանցի միջոցով: Այս դեպքում կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքը պատժվում է տուգանքով 300-500- ապատիկի չափով կամ ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին