Կարևոր իրադարձություններ

Կալանավորին տեսակցության եկած քաղաքացու գուլպայում հայտնաբերել են դեղահաբեր

03 Սեպտեմբեր, 2019 17:40
Կալանավորին տեսակցության եկած քաղաքացու գուլպայում հայտնաբերել են դեղահաբեր

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի  Մ. Ս.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գուլպայից հայտնաբերել են 157 սպիտակ դեղահաբով պոլիէթիլենային փաթեթ:

Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Ա. Ն.-ին։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն՝ հայտնաբերվածի բաղադրությունը, այդ թվում թմրամիջոց կամ հոգեմետ նյութ հանդիսանալու հանգամանքը պարզելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին