Կարևոր իրադարձություններ

Ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան (տեսանյութ)

03 Սեպտեմբեր, 2019 17:16
Ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է իր իրավասության սահմաններում միջոցառումներ ձեռնարկել ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, անչափահասներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: 

Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի սոցիալ-վերականգնողական կենտրոններից մեկում ապաստանել է ծնողական խնամքից զուրկ ՀՀ անչափահաս քաղաքացի:

Տեղեկությունն անմիջապես արձագանք է գտել ՀՀ ոստիկանությունում և ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է անչափահասի մայրը, որը դստերը ՀՀ վերադարձնելու հնարավորություն չուներ և խնդրում էր պատկան մարմինների աջակցությունը` աղջկա վերադարձը կազմակերպելու համար: Հիմք ընդունելով «2002թ. ԱՊՀ անդամ երկրների միջև անչափահասներին իրենց մշտական բնակության երկրներ վերադարձնելու» համաձայնագրի պահանջները` օգոստոսի 30-ին անչափահասը ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության շնորհիվ վերադարձվել է ՀՀ և ապաստանել Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին