Կարևոր իրադարձություններ

Հայկական զորախումբը Սիրիայից հեռացնելու ԱՄՆ պահանջն իրականությանը չի համապատասխանում

03 Սեպտեմբեր, 2019 16:47
Հայկական զորախումբը Սիրիայից հեռացնելու ԱՄՆ պահանջն իրականությանը չի համապատասխանում

Լուրը, թե ԱՄՆ-ն Հայաստանի առջեւ պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից, իրականությանը չի համապատասխանում, իսկ ռուսական կողմը պահանջել է ավելացնել թվակազմը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ նույն լուրի համաձայն, այդ հարցով քննարկման ժամանակ Դավիթ Տոնոյանը կտրուկ դեմ է արտահայտվել զորախումբը հանելու հնարավորությանը:

«Այդպիսի բան չգիտեմ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդպիսի քննարկում չի եղել: Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական առաքելության տեղակայմանը, դա եղել է ՀՀ կառավարության որոշմամբ. «Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»,-ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին