Կարևոր իրադարձություններ

Facebook-ը մտադիր է թաքցնել like-երի թիվը

03 Սեպտեմբեր, 2019 15:46
Facebook-ը մտադիր է թաքցնել like-երի թիվը

Facebook սոցցանցը դիտարկում է գրառումների տակ հավանությունների հաշվիչը թաքցնելու հնարավորությունը:

Այս փոփոխության պատճառն այն օգտատերերն են, որոնք հեռացնում են բավարար քանակության լայքեր չհավաքած հաղորդագրությունները: Այդ մասին հաղորդում է TechCrunch-ը:

Օգտատեր Ջեյն Մանչուն Վոնգը նկատել և հրապարակել է Twitter-ում Android-ի համար Facebook-ի հավելվածների սքրինշոթերը, որտեղ լայքերի թիվն արդեն թաքցված է:

Ի դեպ, ավելի վաղ նման գործառույթ  սկսել էր թեստավորվել Instagram-ում: Սոցցանցն արդեն փորձարկումներ է սկսել մի քանի երկրում, այդ թվում` Կանադայում, Իտալիայում և Ավստրալիայում:

Թեստի արդյունքները դեռ չեն հրապարակվել:

 

Լրահոս

Դիտել ավելին