Կարևոր իրադարձություններ

Միջպետական ճանապարհը փակած ալավերդցիները պահանջներ են ներկայացնում կառավարությանը

03 Սեպտեմբեր, 2019 14:28
Միջպետական ճանապարհը փակած ալավերդցիները պահանջներ են ներկայացնում կառավարությանը

Մ6 միջպետական ճանապարհն այսօր Ալավերդու հատվածում փակել են այն վարորդները, որոնք դժգոհ են այս հատվածում աշխատող ճանապարհաշինական ընկերությունից: Մի քանի տասնյակ վարորդներ մինչ այդ էլ ավտոերթով շրջել են քաղաքում:

Դեռևս մայիսին «Էյ-Էյ-Բի» ընկերությունից խոստացել էին, որ քաղաքի հատվածում ասֆալտի գոնե առաջին շերտը պատրաստ կլինի սեպտեմբերին, այնինչ հիմա աշխատանքները դադարեցված են, աշխատողների մի մասին ընկերությունը տուն է ուղարկել, իսկ վարորդների խոսքով՝ հիմնանորոգվող միջպետական ճանապարհին արդեն տևական ժամանակ տեխնիկական միջոցներ չեն աշխատում:

«էյ-Էյ-Բի պրոյեկտ» ՍՊԸ տեղամասի պետը պարզաբանում է ՝ դեռևս ապրիլին դիմել են կապի օպերատորներին՝ հիմնանրոգվող հատվածով անցնող մալուխները տեղափոխելու խնդրանքով, սակայն արձագանք չկա:

Մոտ կես ժամ միջպետական ճանապարհը փակ պահելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները Ալավերդի համայնքի ղեկավարի և Թումանյանի ոստիկանապետի հորդորով որոշեցին այն բացել՝ պատասխանատու գերատեսչության ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման պայմանով: Այսօր՝ ուղիղ ժամը 16.00-ին, կրկին հավաքվելու են նույն տեղում:

 

Լրահոս

Դիտել ավելին