Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ում քննվող Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ

03 Սեպտեմբեր, 2019 13:17
ՀՔԾ-ում քննվող Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ

 Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն` նախաքննությունը շարունակելու»,- ասաց Խաչատրյանը:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:

Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին