Կարևոր իրադարձություններ

Գախարիան պաշտոնապես առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

03 Սեպտեմբեր, 2019 11:33
Գախարիան պաշտոնապես առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի կառավարությունը կղեկավարի երկրի գործող ՆԳ նախարար Գեորգի Գախարիան: Գախարիային այսօր վարչապետի պաշտոնում առաջադրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է «Նովոստի-Գուզիան»:

Վրաստանի վարչապետի պաշտոնը մեկ տարուց մի փոքր ավելի զբաղեցրած Մամուկա Բախտաձեն երկուշաբթի հայտարարել էր հրաժարականի մասին: Բախտաձեն որպես հրաժարականի պատճառ նշել էր, որ կատարել է իր առջեւ կուսակցության դրած բոլոր նպատակներն ու խնդիրները: «Վրացական երազանքն» այսօր առավոտյան քաղխորհրդի նիստ էր գումարել, որից հետո հայտարարել էր վարչապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու մասին:

««Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում ես՝ որպես նախագահ, նոր վարչապետի պաշտոնում առաջադրել եմ Գեորգի Գախարիայի թկնածությունը եւ լիակատար աջակցություն եմ ստացել: Հետո հանդիպել ենք մեծամասնության հետ, որի ժամանակ հարցեր չեն տրվել: Լրագրողները եւ հանրությունը Գեորգի Գախարիային լավ են ճանաչում: Կարծում եմ, որ նա իր գործունեությամբ՝ սկսելով բիզնես օմբուդսմենից, այնուհետեւ եղել է էկոնոմիկայի նախարարը, ՆԳ նախարարը, վաստակել է այս պաշտոնին առաջադրվելուն: Կարծում եմ, որ խորհրդարանն անպայման նրան կհաստատի»,- ասել է Իվանիշվիլին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին