Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության օրվա կապակցությամբ

03 Սեպտեմբեր, 2019 11:32
ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության օրվա կապակցությամբ

ԱՄՆ հինգ կոնգրեսականներ շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ հանրապետության անկախության 28-ամյակի կապակցությամբ, գրում է Rusarminfo.ru-ն։

Նամակում, որի հեղինակները կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը, Փիթեր Քինգը և Գուս Բիլիրակիսն են, նշվում է, որ արցախցիներին հաջողվել է բարձրացնել իրենց ձայնը հանուն ազատության և արժանապատվության ՝ ի դեմս Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և 1991-ին հայտարարել անկախ պետություն կառուցելու իրենց մտադրության մասին:

«Արցախը միանշանակ վաստակել է իրավունք մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբում ընթացող բանակցություններին՝ հանդես գալով որպես տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ: Հուսով ենք, որ մոտ ապագայում ձեր երկիրը կրկին ընդգրկվելու է բանակցություններում», - ասված է նամակում:

Նամակը թվիթերյան իր էջում հրապարակելիս կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն նշել է, որ Արցախը շարունակում է մնալ տարածաշրջանում ժողովրդավարության օրինակը: Նա նաև հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում կհաստատվի հարատև խաղաղություն, ինչի միջոցով Արցախը կմնա հայկական:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին