Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հանդիպել է Պոլսո հայ համայնքին

03 Սեպտեմբեր, 2019 11:15
Էրդողանը հանդիպել է Պոլսո հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան ընդունել է Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին և հայ համայնքի մի խումբ այլ ներկայացուցիչների։

Համայնքի ներկայացուցիչները կարճատև զրույց են ունեցել երկրի ղեկավարի հետ։ Էրդողանը հետաքրքրվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ։ Համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ սպասում են ընտրություն անցկացնելու համար անհրաժեշտ արտոնագրին։ Դրանից հետո Էրդողանի հրահանգով ՆԳ նախարարը հայտնել է, որ 1 շաբաթում կուղարկեն անհրաժեշտ թույլտվությունները։

Ընդունելությունից հետո Պոլսի հայոց պատրիարքի տեղապահն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հանդիպումը։

Թուրքիայի նախագահականն ընդունելությունը կազմակերպել է ի պատիվ իրենց տոնի՝ «Թուրքիայի հաղթանակի օրվա»։ Այն նշվում է՝ ի պատիվ 1922 թվականին Հունաստանի հետ պատերազմում Թուրքիայի հաղթանակի ու երկրի անկախության պահպանման։

 

Լրահոս

Դիտել ավելին