Կարևոր իրադարձություններ

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

03 Սեպտեմբեր, 2019 10:50
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

«911» ծառայություն սեպտեմբերի 2-ին, ժամը 22:48-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:55-ին, մարվել՝ 23:03-ին: Մասամբ այրվել է ավտոլվացման կետում կայանած «BMW M5» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

 

Լրահոս

Դիտել ավելին