Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    533
    547

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Կքննարկվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծը

03 Սեպտեմբեր, 2019 10:38
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Կքննարկվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծը

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իկր ֆեյսբուքյան էջից տեղեկացնում է.

«Պոտենցիալ մարդասպանի և կենդանի խոշտանգողի միջեւ ինձ համար տարբերություն չկա

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագիծը` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, խոշտանգումը, կենդանիների ոչնչացումը քրեականացնելու օրենքի նախագիծը: Ուզում եմ վստահ լինել, որ հանձնաժողովը Քրեական օրենսգրքում մեր այս առաջարկին կտա դրական եզրակացություն: 
Պոտենցիալ մարդասպանի և կենդանու հանդեպ անմարդկային վերաբերմունք դրսևորող «անասունի» միջեւ ինձ համար տարբերություն չկա:

Շնորհակալ եմ կենդանիների պաշտպանության մի շարք կազմակերպություններին` աջակցության համար: 
Իսկ կենդանապաշտպան այն կազմակերպությունները, որոնք այս հարցը փորձեցին քաղաքականացնել, որովհետև իրենք քաղաքական կոնկրետ թիմից են, եւ այդկերպ ձգձգել այս կարեւոր նախագծի ընդունումը, նրանց ես կանդրադառնամ ԱԺ ամբիոնից»:

 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին