Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից առաջ բուռն իրարանցում է սկսվել տեղի դաշնակցական կառույցում. «Հրապարակ»

03 Սեպտեմբեր, 2019 08:32
 Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից առաջ բուռն իրարանցում է սկսվել տեղի դաշնակցական կառույցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ․ այցից առաջ բուռն իրարանցում է տեղի դաշնակցական կառույցում։ Հայրենիքում մոլի ընդդիմադիր, սփյուռքում մոլի իշխանամետ դաշնակցական ընկերները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում, որ Փաշինյանի ու տեղի հայ համայնքի հետ հանդիպումը տպավորիչ լինի։

Հիշեցնենք, որ նրանք ջանք չէին խնայել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը կազմակերպելու ժամանակ։ Պրոիշխանական գծի ակտիվ ջատագովն Արեւմտյան Ամերիկայի Գերագույն մարմնի անդամ Վիգեն Հովսեփյանն է՝ Հրանտ Մարգարյանի հավերժ ախոյանը։ Սակայն դաշնակցականների ակտիվության փաստով առանձնապես ոգեւորված չեն հայրենիքում․ երեկ ո՛չ Բյուրոյի, ո՛չ ԳՄ կազմից որեւէ ՀՅԴ-ականի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ ինքը հարցազրույց չի տալիս, իսկ Կիրո Մանոյանը, լսելով, որ հարցեր ունենք, անմիջապես շտապեց․ «Այդ հարցով դիմեք ԳՄ-ին»։ Փորձեցինք հասկանալ՝ ինքն ինչպե՞ս գուշակեց, թե ինչ հարցի մասին է խոսքը։ Մանոյանն անդրդվելի մնաց․ «Բոլոր հարցերով դիմեք ԳՄ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին