Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    519
    527

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Առողջապահության նախարարությունը ցավակցում է մահացած ծննդկանի հարազատներին

02 Սեպտեմբեր, 2019 22:54
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Առողջապահության նախարարությունը ցավակցում է մահացած ծննդկանի հարազատներին

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք:

«Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում:

Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:

Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար:

Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

Նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում հարազատներին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին