Կարևոր իրադարձություններ

4 ՀՀ քաղաքացի է տուժել Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարից

02 Սեպտեմբեր, 2019 21:50
4 ՀՀ քաղաքացի է տուժել  Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարից

Ռուսաստանի Դաշնությունում «Ման» մակնիշի բեռնատար մեքենայի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտոճանապարհային վթարի հետևանքով ՀՀ 4 քաղաքացի է տուժել:

Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի առավոտյան՝ 09:20-ի սահմաններում, «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կիլոմետրի վրա:

Տուժածները 1957, 1934, 1972 և 1998 թվականների ծնվածներ են: Նրանք տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի բժշկական կենտրոն: 


 

Լրահոս

Դիտել ավելին