Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի սահմանին սիրիացիները վառել են Էրդողանի նկարը

02 Սեպտեմբեր, 2019 21:29
Թուրքիայի սահմանին սիրիացիները վառել են Էրդողանի նկարը

Թուրքիայի սահմանին կուտակված և Թուրքիա անցնել ցանկացող սիրիացիներն այդ երկրի դեմ բողոքի ցույց են կազմակերպել։ Ցուցարարներն այրել են Էրդողանի նկարն ու վանկարկել «դավաճան Թուրքիա» կարգախոսը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Իդլիբից արտագաղթած տասնյակ հազարավոր սիրիացիների բողոքի ակցիայի ժամանակ եղել են բախումներ թուրք ոստիկանների հետ։

Ցույցերի տեսագրություններն արագորեն տարածվել են «Twitter» սոցիալական հարթակում։ Թուրք օգտատերերն էլ իրենց հերթին խիստ քննադատություններ են հնչեցրել սիրիացիների հասցեին՝ օգտագործելով #HainTürkiye հեշթեգը։

 

Լրահոս

Դիտել ավելին