Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

Մեքենայից իրեր նետելու համար 114 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն

02 Սեպտեմբեր, 2019 20:55
Մեքենայից իրեր նետելու համար 114 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ոստիկանությունը 114 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր ու առարկաներ փողոց նետելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը Երևանում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 124 տրանսպորտային միջոցոց, որոնցից 15-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարվող 36 տրանսպորտային միջոց: 20-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին:

Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ն էլ մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները: Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որից 25-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Հայտնաբերվել է նաև թաղանթապատված հողմապակիով 62 տրանսպորտային միջոց, 2-ի վարորդները թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին, իսկ 8-ը 24 ժամվա ընթացքում: 5 տրանսպորտային միջոցի վարորդ երթևեկել է ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով, 2-ը՝ առանց հաշվառման համարանիշի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին