Կարևոր իրադարձություններ

Վարդենուտի դպրոցի տնօրենը իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա և վճարել դպրոցի հաշվից

02 Սեպտեմբեր, 2019 20:45
Վարդենուտի դպրոցի տնօրենը իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա և վճարել դպրոցի հաշվից

ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:  Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը տարիներ շարունակ իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա և վճարել դպրոցի հաշվից: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

ԱԱԾ ից ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։

 «Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և տարիներ շարունակ իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա և վճարել դպրոցի հաշվից՝ էական վնաս պատճառելով դպրոցի իրավունքներին ու օրինական շահերին»,-հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ 
Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին