Կարևոր իրադարձություններ

Երիտասարդները խաբեությամբ գոճիներ են հափշտակել և վաճառել

02 Սեպտեմբեր, 2019 19:56
Երիտասարդները խաբեությամբ գոճիներ են հափշտակել և վաճառել

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ 66-ամյա մի վանաձորցի օգոստոսի 29-ին, ժամը 22.40-ին հաղորդում էր տվել, որ նույն օրը «Օպել» մեքենայով իր տուն է եկել երկու երիտասարդ, որոնց հետ բանավոր համաձայնության գալով՝ վաճառել է իր 22 գոճիները՝ հատը 18 հազար դրամով և երկու ժամից գումարը տալու պայմանով: Սակայն նրանք մեքենայով տարել են գոճիները և անջատել իրենց հեռախոսը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է տանողներից մեկի ինքնությունը: Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովնական բացատրություն, հայտնել, որ գոճիները վաճառել է Արմավիրի մարզի Դարակերտ գյուղում՝ պայմանավորվածության գալով, որ գումարը վճարեն սեպտեմբերի 15-ին:

Նյութեր են նախպատրաստվում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին