Կարևոր իրադարձություններ

Չարաշահումներ Սարդարապատի համայնքապետից. աշխատանքի չհաճախող հարազատներին աշխատավարձ է հատկացվել (տեսանյութ)

02 Սեպտեմբեր, 2019 19:45
Չարաշահումներ Սարդարապատի համայնքապետից. աշխատանքի չհաճախող հարազատներին աշխատավարձ է հատկացվել (տեսանյութ)

Ոստիկանները Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել: Համայնքապետն օգտագործելով պաշտոնեական դիրքը չարաշահումներ է թույլ տվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը չարաշահումներ է թույլ տվել։

Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ պաշտոնյան համայնքապետարանի գրադարանում որպես գրադարանավարուհի է հրամանագրել իր մտերիմին, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ համայնքի բյուջեից, քննությանն այս պահին հայտնի տվայներով, փոխանցվել է շուրջ 2 միլիոն 170 հազար դրամ։ Պարզվել է նաև, որ համայնքի բնակիչ չհանդիսացող անձի անվամբ համայնքի բյուջեից, որպես ուսման վարձ, փոխանցել է 140 հազար դրամ։

2017 թվականի նույեմբերի 27-ին էլ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հովածով նախատեսված կարգի խախտմամբ, համեմատաբար բարձր գնով՝ 8 միլիոն դրամով համայնքապետի որդուց համայնքապետարանի համար գնվել է «Լեքսուս» ավտոմեքենա՝ գնման թերթիկում նշվելով բացառապես մեքենայի տեխնիկական տվյալները։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին