Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը «բաց դաս» է անցկացրել Երևանի դպրոցներից մեկում

02 Սեպտեմբեր, 2019 19:26
Հակոբ Արշակյանը «բաց դաս» է անցկացրել Երևանի դպրոցներից մեկում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիով Երևանի թիվ 192 հիմնական դպրոց կատարած այցի ընթացքում «բաց դաս» է անցկացրել բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ  նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի  նվաճումներն ու ապագան։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: 

Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ և արագ զարգացող ճյուղերից է և կոչ է արել աշակերտներին դպրոցում լավ, հիմնավոր կրթություն ստանալուց հետո մասնագիտանալ բնագիտական ուղղություններով: 

Նախարարը խոսել է տեխնոլոգիական արտադրանքի և դրանց հասանելիության, գիտալիքահեն արդյունաբերություն զարգացնելու, համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացման ուղիների և հնարավորությունների մասին։ 

Դպրոցականները իրենց հետաքրքրող մի շարք հարցեր են ուղղել նախարար Հակոբ Արշակյանին և ստացել հանգամանալից պատասխաններ։ 

Նախարարը խոստացել է նաև օգնել դպրոցում տեխնոլոգիական խմբակ հիմնել։ 

Թիվ 192 հիմնական դպրոցում են անցել են նաև նախարարի դպրոցական ուսման տարիները։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին