Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում, Շիրակում ու Գեղարքունիքում կկառուցվի 5 բազմաբնակարան շենք

02 Սեպտեմբեր, 2019 18:44
Արագածոտնում, Շիրակում ու Գեղարքունիքում կկառուցվի 5 բազմաբնակարան շենք

Քաղաքաշինության ոլորտին 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 682 մլն դրամ: Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում նախատեսվում են կառուցել 5 բազմաբնակարան շենքեր, սկսվել են դրանց նախագծահետազոտական աշխատանքները: Ինչպես նշված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին տեղեկացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

 2020-ին հատկացվելիք գումարով կիրականացվի երկու ծրագիր, որոնք ներառում են մի շարք միջոցառումներ: Կոմիտեի ապարատի պահպանման համար կհատկացվի 618 միլիոն դրամ, որի մեջ մեծ բաղադրիչ է կազմում աշխատավարձի ֆոնդը: Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում նախատեսվում են կառուցել 5 բազմաբնակարան շենքեր: Սկսվել են դրանց նախագծահետազոտական աշխատանքները:

Պատգամավորները ներկայացրել են առաջարկություններ եւ բարձրաձայնել հարցեր, որոնք առնչվել են Երեւանի գլխավոր հատակագծի թարմացմանը, սեյսմիկ անվտանգությանը, աղետի գոտու վերականգնմանը, շինարարության որակի վերահսկողությանը: Վահագն Վերմիշյանը նշել է, որ վերահսկողությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, սակայն այդ ուղղությամբ տարվում են նպատակային աշխատանքներ, քանի որ շինարարության որակից է կախված սեյսմիկ անվտանգությունը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը տեղեկացրել է, որ բնագավառին ընդհանուր նախատեսվել է հատկացնել 280 միլիարդ 643 միլիոն 179 հազար դրամ: Էներգետիկ ոլորտին կհատկացվի 41 միլիարդ 300 միլիոն դրամ: Հիմնանորոգումը հնարավորություն կտա երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Հանրապետությունում գործում են 187 փոքր հէկ-եր, ներկայում ընթանում է 32-ի շինարարությունը: 2020-ին կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ: Կիրականացվեն մի շարք ծրագրեր:

Ջրային ոլորտի պատասխանատուն նշել է, որ կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր: «Ջրառ» ՓԲԸ-ին կհատկացվի 350 միլիոն դրամ: Ըստ նրա՝ ոռոգման համակարգում գումարների հավաքագրումը ցածր տոկոս է, ինչը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցնում ջուր մատակարարող կազմակերպություններին:

Քննարկման ընթացքում պատգամավորներն արձանագրել են որոշ ծրագրերի արդյունավետության ցուցանիշների թերի լինելն ու առաջարկել մասնագետների աջակցությամբ շտկել դրանք: 
 

 

Լրահոս

Դիտել ավելին