Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության ու հարգանքի հիմքի վրա. Փաշինյան

02 Սեպտեմբեր, 2019 14:25
ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության ու հարգանքի հիմքի վրա. Փաշինյան

ֆրանսիական Nouvelle d’Arménie ամսագրին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև եվրոպական երկրների հետ հարաբերությունների մասին: «Մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Խոսելով թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցադրումներին: Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել ամսագրի թղթակցի այն ձևակերպման հետ, թե Ռուսաստանի մոտ կարող էին կասկածներ ծնվել հետհեղափոխական Հայաստանի նկատմամբ:

«Եվ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարեւոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան եւ բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ»,- ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ հայ-ռուսական ներկա հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է միաժամանակ լինել ե՛ւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը ե՛ւ պաշտպանել արեւմտյան արժեքները, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատմության օրինակներով՝ հիշելով Եվրոպական երկրների ու Ռուսաստանի հետ բանակցող Իսրայել Օրու և երիտասարդներին Եվրոպա ուսանելու ուղարկող ռուսական կայսր Պետրոս Մեծի օրինակները։

«Այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է, նրա արժեքների կրողն է, այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որեւէ հակասություն չկա Ռուսաստանի եւ արեւմտյան արժեքների մեջ․ փաստն այն է, որ նույն Եվրոպայում իրերը չունեն նույն ընկալումը․ Լեհաստանն ունի իր ուրույն մոտեցումը եվրոպական արժեքներին, Ֆրանսիան՝ իր ուրույնը, Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկում Բրեքզիթին։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս նույն եվրոպական արժեքները հենց միայն եվրոպական արժեքներ չեն․ դրանք նաեւ մերն են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք նույնպես մեր մեծ բաժինն ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում»,- ասել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին