Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանի աշխատավարձը «Ռոմայում» շուրջ 3 անգամ կկրճատվի

02 Սեպտեմբեր, 2019 14:08
Մխիթարյանի աշխատավարձը «Ռոմայում» շուրջ 3 անգամ կկրճատվի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» շուրջ 3 անգամ ավելի քիչ աշխատավարձ կստանա, քան «Արսենալում»: Իտալական աղբյուրները փոխանցում են, որ նա տարեկան վաստակելու է 3.5 մլն եվրո՝ չհաշված բոնուսները: «Արսենալում» նրա աշխատավարձը տարեկան ավելի քան 10 մլն եվրո է:

«Ռոման» նրան ձեռք է բերում 1 տարով՝ 2019-20 մրցաշրջանի համար՝ հետագայում գնման իրավունքով: Մխիթարյանին կկարողանա ձեռք բերել 15 մլն եվրոյով:

30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» կազմում մասնացկել է 59 հանդիպման, խփել 9 գոլ: Նա դեռ 1.5 տարվա պայմանագիր ունի լոնդոնյան թիմի հետ: Նա «Մանչեստեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին: Նրա փոխարեն էլ «Յունայթեդ» էր գնացել Ալեքսիս Սանչեսը, որն օրերս համալրեց իտալական մեկ այլ թիմի՝ «Ինտերի» կազմը:

 

Լրահոս

Դիտել ավելին