Կարևոր իրադարձություններ

Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել

02 Սեպտեմբեր, 2019 13:58
Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել

Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուհում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով:

 

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը:

 

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջեց համալսարանում, շնորհավորեց առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ:

«Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանը որակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց եւ ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլև գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաև Ուսանողական գիտական ընկերության նոր ձևաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների եւ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- առաջին կուրսեցիներին ուղղված խոսքում նշեց Դիանա Գալոյանը»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին