Կարևոր իրադարձություններ

Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

02 Սեպտեմբեր, 2019 12:45
Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա նշել է, որ Յուրա Իվանյանի  նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունը ստուգելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին