Կարևոր իրադարձություններ

«Ամուր թիկունք հզոր բանակ» ծրագիրը մեկնարկեց Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասից

02 Սեպտեմբեր, 2019 11:51
«Ամուր թիկունք հզոր բանակ» ծրագիրը մեկնարկեց Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասից

Օրեր առաջ Արցախի Հանրապետությունում մեկնարկեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի «Ամուր թիկունք հզոր բանակ» ծրագիրը, որի ընթացքում մի շարք անդամներ այս պահին այցելում են Արցախի զորամասեր:

Առաջին օրը նրանք եղան Եղնիկների (Տոնաշենի) զորամասում: Երգ ու պարի ուղեկցությամբ ողջունեցին զինվորներին և լավագույններին հանձնեցին խրախուսանքներ. բարեխիղճ և կարգապահ զինվորները ՀԿ-ից ստացան պատվոգրեր և նվերներ:

ՀԿ-ի անդամները եղան նաև զորամասի պաշտպանության տակ գտնվող դիրքերում: Կազմակերպությունը զորամասին հանձնեց ջրի ուսապարկեր, հեռադիտակներ, սպորտային շապիկներ և գնդակներ։ Ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին