Կարևոր իրադարձություններ

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում իրավիճակը լարված է

02 Սեպտեմբեր, 2019 11:49
Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում իրավիճակը լարված է

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում իրավիճակը լարված է. ծնողներն ու մանկավարժական կազմի մի քանի ներկայացուցիչներ բողոքում են ԿԳՄՍ նախարարության ծանուցումը՝ դպրոցը լուծարելու մասին:

«Մայիսին ստացել ենք ծանուցում, որ պետք է դարձվի  հանրակրթական դպրոց, սակայն երկու օր առաջ տեղեկացել ենք, որ պիտի լուծարվի դպրոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մանկավարժներից մեկը:

ԿԳՄՍ ներկայացուցիչը նշեց, որ խնդիրը դպրոցի լուծարումը չէ, այլ այն, որ Հանրակրթության մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունն անցնում է համընդհանուր ներառման.

«Լինելու են բժշկամանկավարժահոգեբանական կենտրոններ, որոնք սովորական դպրոցներում աջակցություններ են ցույց տալու: Այդ դպրոցներից մեկն է թիվ 16 դպրոցը:  Այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, կառավարության որոշում չկա:

Հարցին, թե այս դպրոցը նաև գիշերակացի խնդի՞ր էր լուծում, ԿԳՄՍ ներկայացուցիչը պատասխանեց. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված գիշերօթիկ դպրոց հասկացություն չկա»:

Ապա հավելեց, որ Կրթության նախարարությունը կրթության խնդիրներն է լուծում, իսկ  սոցիալական մասը սոցապնախարարության տիրույթում է:

Դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանը նշեց, որ տեղեկացվել են, որ դպրոցի հետ կապված փոփոխություններ պետք է լինեն և դպրոցը պետք է դառնա թիվ 201 հիմնական հանրակրթական դպրոց:

Ծնողներից մեկը, սակայն, բողոքեց, որ գիշերօթիկի լուծարումով հարյուրավոր ծնողներ են մնալու անգործ:

 

Լրահոս

Դիտել ավելին