Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    519
    527

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

02 Սեպտեմբեր, 2019 10:19
Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի, «Ռեդ Գրուփ» և «Փոքր Մհեր» ձեռնարկությունների, Սյունիքի մարզի Ղովշուտ, Անդոկավան և Բարիկավան գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ արևմտյան թաղամասի Բ-2 թաղի թվով 71 բազմաբնակարան շենքերի, Շահումյան 4-րդ, 5-րդ, 7-րդ փողոցների, 4-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, 6-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքների, Ծերենցի փողոցի բնակիչ-բաժանորդների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 08.00-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 20.00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտով, Մեղրուտ գյուղերի, Վանաձոր քաղաքի, Շահումյան, Դարբաս, Բազում գյուղերի և «Սեզամ Գազ» և «Վաղ Վաս» ՍՊԸ-րին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի գազամատակարարումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին