Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառված են

01 Սեպտեմբեր, 2019 22:05
Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառված են

Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

ՀՖՖ-ն հաղորդագրության մեջ նշում է, որ Իտալիայի դեմ խաղում  ակնկալում է լեփ-լեցուն մարզադաշտ ու շնորհակալություն է հայտնում բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։

Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը խնդրում է գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին