Կարևոր իրադարձություններ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

01 Սեպտեմբեր, 2019 21:52
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Վարդան Ա.,  ծնված 1969 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Սուսաննա Ա., ծնված 1967 թ.), ինչպես նաև «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Մարկ Մ., ծնված 2019 թ.) հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲԿ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել:

 

Լրահոս

Դիտել ավելին