Կարևոր իրադարձություններ

Իսրայելը պատասխան օդային հարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ

01 Սեպտեմբեր, 2019 19:34
Իսրայելը պատասխան օդային հարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ

Իսրայելական զորքերն օդային հարված են հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան այդտեղից սահմանամերձ ռազմական բազայի և զինտեխնիկայի ուղղությամբ արձակված մի քանի հակատանկային հրթիռներին, գրում է Times of Israel-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը հղումով:

«Լիբանանից մի քանի հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի զինվորական բազայի և զինտեխնիկայի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը պատասխանում է Լիբանանի հարավում կրակի օջախների և այլ թիրախների ուղղությամբ հարվածներով»,- ասված է հայտարարությունում:

Տուժածների, ավերածությունների և պատասխան գործողությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին